Հասարակական

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին

2 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 25-ին հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանին և ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Թալար Կազանչյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը մասնակցել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Հանդիպմանը կղմերը զրուցել են Հայաստանում Թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցած փոփոխությունների, այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանի նոր կառավարության առջև ծագած նոր մարտահրավերների մասին: Տիկին Հակոբյանը մանրամասն ներկայացրել է իր ղեկավարած հիմնադրամների գործունեությունը, ուղղվածություններն ու ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Պերճ Սեդրակյանը ներկայացրել է իր մտահոգությունները սփյուռքի գաղթաօջախների գործեունեության վերաբերյալ:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական և քննարկել «Իմ քայլը» հիմնադրամի և ՀԲԸՄ-ի միջև համագործակցության ուղիները:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում