Քաղաքացիական ակտիվիստները մեղադրում են Քարահունջում պեղումներ իրականացնողներին, մասնագետը հակադարձում է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ Քարահունջում իրականացվող պեղումները որակում են անօրինական և նշում, որ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին: Պեղումներն իրականացնողները, սակայն, հերքում են նրանց մեղադրանքներն ու իրենց գործողությունները համարում են մասնագիտական չափորոշիչներին համապատասխան:

Մարտի 21-ին հրավիրված ասուլիսում ««Պեղումներ» անվան տակ կատարվող գործողությունների դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության» անդամ Արթուր Արամյանը նշեց, որ պեղումների ժամանակ կիրառվել են գործիքներ՝ քլունգ, բահ, ինչպես նաև պեղումների տարածք է բերվել վերամբարձ կռունկ:

«Մեր քաղաքացիական նախաձեռնությունը ` Քարահունջ աստղադիտարանում 2013 թվականին սկսված պեղումները որակում է որպես հետևողականորեն բարբարոսաբար իրականացվող գործողություն: Այդ պեղումները գալիս են հակադարձելու Պարիս Հերունու գիտական այն բոլոր ուսումնասիրություններին, որոնք իրականացվել են երեսուն տարիների ընթացքում՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով Քարահունջի և դամբարան, և աստղադիտարան լինելու փաստը: Նույնիսկ հաշվարկված է տարիքը` 7500 և ավելի: Մեր կառուցողական պայքարի տրամաբանական ավարտը դարձավ վարչապետին ուղղված նամակը, որտեղ հստակ տրվում է գնահատական` Աշոտ Փիլիպոսյանի խմբի կողմից կարարված պեղումների վերաբերյալ. մի քանի օրից նամակը արդեն հասանելի կլինի հանրությանը: Փիլիպոսյանի կարծիքով՝ Քարահունջը միայն դամբարանադաշտ է եղել»,- նշեց Արթուր Արամյանը:

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանի և պատմական միջավայրերի պահպանության ծառայության ՊՈԱԿ-ի գիտքարտուղար, միջգերատեսչական խորհրդի անդամ, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը, միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա, լիազորված մարմնից ստացել է բաց թերթիկ, որը թույլ է տալիս հնագիտական պեղումներ անցկացնել «Քարահունջ աստղադիտարան» պատմամշակութային հնավայրի տարածքում:

«Մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, չունեն մասնագիտական պատրաստվածություն, ուստի իմ խոսքը խեղաթյուրված են ներկայացնում, ես չեմ ասել, որ Քարահունջը միայն դամբարանադաշտ է: Այն մեծ հնագիտական հուշարձան է, որը կազմված է մոտավորապես 4,5 հա տարածքից, և մոտավորապես այդքան էլ դամբարանադաշտից: Աստղադիտարանի հետ կապված ես չեմ քննադատում անգամ Հերունու մտքերը: Մենք մեր պեղումներով փորձում ենք մեր աշխատանքը կատարել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Աշոտ Փիլիպոսյանը:

Քարահունջը(Զորաց քարեր,Քարենիշ) նախապատմականմեգալիթյան կառույց է, «Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք Հայաստանի ՀանրապետությանՍյունիքի մարզիՍիսիանքաղաքի մոտ։ 2004 թվականինՀայաստանի Հանրապետության կառավարությանկողմից կառույցը ճանաչվել է որպեսաստղադիտարան: Այդ կարծիքին են նաև մի շարք գիտնականներ և հետազոտողներ, ովքեր նույնպես պնդում են, որ մեգալիթյան կառույցը հանդիսանում է աստղադիտարան: Գիտական և սիրողական որոշ շրջանակներ մերժում են աստղադիտարան լինելու հանգամանքը և պնդում, որ այնդամբարանադաշտէ: Մեգալիթյան կառույցի անվան և նշանակության մասին առկա հակասական կարծիքներն ու պնդումները հաճախ վերածվում են վեճերի ինչպես գիտական, այնպես էլ հասարակական շրջանակների միջև:

Մերի Կիրակոսյան

Անահիտ Մադոյան

Հայերեն

Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է Խարբերդի մանկատանն ապրիլին գրանցված մահվան դեպքերի մասին լուրերին

Երևանում Աբովյան փողոցի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավոր Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների ընտրանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին

Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու Թրամփի կոչին

ԱրարատԲանկը համագործակցություն է հաստատել ամերիկյան Anchorage Digital Bank թվային բանկի հետ

ՀՀ խորհրդարանում քննարկվել են Շվեյցարիայի հետ համագործակցության հեռանկարները

Կառավարությունը 141.6 մլն դրամ կհատկացնի գիտական ենթակառուցվածքների զարգացմանն ու գիտական սարքի ձեռքբերմանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպանին