Միջազգային

Brexit-ի չեղարկման մասին հանրագրի կայքը խափանվել Է օգտատերերի հորդահոսքի պատճառով

2 րոպեի ընթերցում

Brexit-ի չեղարկման մասին հանրագրի կայքը խափանվել Է օգտատերերի հորդահոսքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական կառավարական կայքը ժամանակավորապես դադարեցրել Է աշխատանքը տեխնիկական դժվարությունների պատճառով, որոնք ի հայտ են եկել, երբ հազարավոր օգտատերեր փորձել են ստորագրել այնտեղ զետեղված հանրագիրը Brexit-ի չեղարկման օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Guardian թերթը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, հանրագիրը, որը կոչ Է անում չեղարկել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի գործողությունը եւ պահպանել Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցությունը, սկսել Է մեծ քանակությամբ ստորագրություններ հավաքել մարտի 20-ի երեկոյան՝ րոպեում մոտավորապես 1,5 հազար ձայն արագությամբ, ինչի արդյունքում ստորագրածների թվաքանակը գերազանցել Է 600 հազարը:

Բայց արդեն հինգշաբթի առավոտյան տեղական ժամանակով ժամը մոտավորապես 9-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին) կառավարական կայքում, որտեղ զետեղված Է հանրագիրը, խափանում Է տեղի ունեցել: Հաղորդվել Է, որ վեբ-Էջն անհասանելի Է, եւ օգտատերերը կարող են փորձել այնտեղ մտնել ավելի ուշ: Համայնքների պալատի ներկայացուցիչը հրատարակությանը հայտնել Է, որ «համակարգի վրա մեծ եւ կայուն բեռնվածության» պատճառով ծագել են տեխնիկական բնույթի դժվարություններ, եւ իշխանություններն աշխատում են, որպեսզի վերականգնեն դրա աշխատանքը: Մեկ ժամում խափանումը հաջողվել Է վերացնել, բայց որոշ ժամանակ անց նոր խափանում Է տեղի ունեցել: Ներկայում կառավարական կայքի աշխատանքը դեռեւս անկայուն Է, սակայն հանրագիրն արդեն ստորագրել Է շուրջ 750 հազար մարդ:

«Կառավարությունը մշտապես հայտարարում Է, որ Եվրամիությունից դուրս գալը ժողովրդի կամքն Է: Մեզ հարկավոր Է վերջ դնել այդ հայտարարություններին՝ ապացուցելով հանրային աջակցության ուժը ԵՄ-ում մնալու համար»,-ասված Է կայքում զետեղված հանրագրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Եվրոպա

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Քաղաքականություն

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Քաղաքականություն

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Թուրքիա

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Արտաքին քաղաքականություն

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում