Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

1 րոպեի ընթերցում

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռումինիայում Չերնավոդայի ատոմակայանի առաջին էներգաբլոկը ավտոմատ կերպով անջատվել է անսարքության պատճառով, սակայն վթարը չի ազդել միջուկային անվտանգության վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է  «Nuclearelectrica» ընկերության մամուլի ծառայությունը։

«Չերնավոդա ԱԷԿ-ի մասնագետները հետաքննում են իրավիճակը՝ հաստատված ընթացակարգերի համաձայն՝ իրավիճակը շտկելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ընկերությունն ընդգծել է, որ էներգաբլոկի ավտոմատ անջատումը և վերանորոգման աշխատանքները որևէ վտանգ չեն ներկայացնում էլեկտրակայանի անձնակազմի և Ռումինիայի բնակչության համար։ Անջատման պատճառով կորցրած էլեկտրաէներգիան փոխհատուցվել է ներմուծմամբ։

Չերնավոդայի ատոմակայանը Ռումինիայի էլեկտրաէներգիայի խոշորագույն արտադրողն է։ Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1996 թվականին։ Դա երկրի միակ ատոմակայանն է, որտեղ ներկայումս գործում է երկու բլոկ, ևս երկու բլոկներ աշխատում են մոտ 15 տոկոս ծանրաբեռնվածությամբ:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում