Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կողմ է արտահայտվել Ուկրաինային նվիրված հաջորդ խաղաղ համաժողովին Ռուսաստանին հրավիրելուն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Deutsche welle»-ն, այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական միջոցառման ժամանակ Դրեզդենում։

«Արդեն շատ քննարկումներ են եղել այդ հարցի շուրջ, վերջին անգամ Շվեյցարիայում, որտեղ շատ երկրներ են հավաքվել։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Ուկրաինայի նախագահը նույնպես ցանկանում է, որ Ռուսաստանը ներկա լինի հաջորդ հանդիպմանը»,-ասել է Շոլցը։ Գերմանիայի կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ Բեռլինը պետք է և կաջակցի Ուկրաինային Ռուսաստանի դեմ նրա պաշտպանական պայքարում: 

Նա հավելել է, որ միաժամանակ պետք է ձգտել խաղաղության՝ աջակցելով խաղաղ բանակցություններին, բայց ոչ Ուկրաինայի կապիտուլյացիայի ճանապարհով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում