Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

1 րոպեի ընթերցում

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի տարածքում ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայումը կմեծացնի ռազմական էսկալացիայի վտանգը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության խմբակցության ղեկավար Ռոլֆ Մյուտցենիխը։ 

«Մենք պետք է բարելավենք մեր պաշտպանական կարողությունները, սակայն չպետք է անտեսենք այդ տեղակայման հետ կապված ռիսկերը»,-ասել է Բունդեսթագի պատգամավորը:

Մյուտցենիխի կարծիքով՝ ռազմական էսկալացիայի վտանգը շատ մեծ է։ Նա չի հասկանում, թե ինչու միայն Գերմանիան պետք է տեղակայի նման համակարգեր, և կցանկանար տեսնել, որ Գերմանիայի կառավարությունն իր որոշումը կապում է սպառազինությունների վերահսկման առաջարկների հետ: Պատգամավորը հավելել է, որ շարունակելու է նաև ջանքեր գործադրել Գերմանիայից մնացած ամերիկյան միջուկային մարտագլխիկները հանելու ուղղությամբ։

Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ 2026 թվականից կսկսի Գերմանիայում տեղակայել զենքեր, հիպերձայնային հրթիռներ, որոնք կներառեն SM-6 և Tomahawks հրթիռների մարտագլխիկներ։ Նախկինում դրանք տեղակայված էին հիմնականում նավերի վրա:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում