Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

2 րոպեի ընթերցում

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի նավահանգստի գլխավոր ֆինանսական պատասխանատու Սպիրոս Ստամուի հետ։ Հանդիպմանը մասնակցել է Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հանդիպմանը Սպիրոս Ստամուին դեսպան Մրտչյանին մանրամասն ներկայացրել է Սալոնիկի նավահանգստի վերջին ժամանակաշրջանում արձանագրած հաջողությունները, նավահանգստի ընդարձակվող ներուժը։ Նշվել է բալկանյան և հարավ-արևելյան եվրոպական տարածաշրջանում նավահանգստի կարևորագույն դերակատարության մասին, և որ առկա է արդյունավետ փախադրման ցանց Սալոնիկից մինչև հյուսիսային Եվրոպա: Նա նշել է, որ Եվրամիության կողմից այն ներառվել է տասը ռազմավարական նավահանգիստների ցուցակ։

Ըստ աղբյուրի՝ դեսպան Տիգրան Մկրտչյանը առաջարկել է առաջիկա առիթի դեպքում միջնորդել հայ տնտեսվարողների և Սալոնիկի նավահանգստի միջև հնարավոր համագործակցության հաստատման հարցում և հրավիրել նավահանգստի ղեկավարությանը այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու համագործակցության հեռանկարներին։ 

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ»-ի գաղափարը, ինչպես նաև Գյումրին որպես «չոր նավահանգիստ» կառուցելու նախագիծը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում