Քաղաքականություն

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը

2 րոպեի ընթերցում

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  5 անդամի լիազորությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վաղաժամ դադարել են Նիկոլայ Գևորգի Ղազարյանի, Հարություն Հմայակի Նիկողոսյանի, Երվանդ Սամվելի Խանամիրյանի, Աղասի Գրիգորի Մաթևոսյանի և Հասմիկ Ստեփանի Ստեփանյանի լիազորությունները: Օրենքի շրջանակներում նրանց ավագանու կազմում փոխարինելու են Անժելա Գևորգի Մաթոսյանը, Նարեկ Հովհաննեսի Բեգզադյանը, Վոլոդյա Գառնիկի Հակոբյանը, Հայկ Ստեփանի Ստեփանյանը, Պարգև Տիգրանի Գևորգյանը:

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հրավիրած նիստում ավագանու մանդատները հանձնվել են խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանին:

«Տեղի ունեցածը զուտ քաղաքական պրոցես է: Ինչպես հայտնի է, մենք կոալիցիոն հուշագիրը խզել ենք և հանդես ենք գալիս որպես ընդդիմադիր խմբակցություն: Հենց այս տրամաբանության մեջ որոշակի վերադասավորումներ ենք կատարել: Ուզում ենք, որ խմբակցության աշխատանքը շատ ավելի արդյունավետ և որպես ընդդիմություն ավելի ամուր դառնա: Ես համարում եմ, որ մենք նախկին կազմով էլ լավ ենք աշխատել, հիմա էլ ավելի լավ ենք աշխատելու ի շահ գյումրեցու: Մենք մեր 11 մանդատով շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը»,-լրագրողների հետ զրույցում տեղի ունեցած փոփոխությունները պարզաբանեց Քնարիկ Հարությունյանը:     

 

  Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում