Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

1 րոպեի ընթերցում

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր երկրի աջակցությունն Ուկրաինային համարել է պատմական պատասխանատվության հարց։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Ըստ կանցլերի՝ 2024 թվականին Գերմանիան չի կարող տոնել հուլիսի 20-ը՝ առանց հիշելու Ուկրաինայի խիզախ քաղաքացիներին, ովքեր ավելի քան երկու տարի դիմադրում են ռուսական ագրեսիվ պատերազմին։

«Միայն սեփական պատմության հանդեպ պատասխանատվության զգացումից ելնելով՝ այս դեպքում Գերմանիայի համար հնարավոր է միայն մեկ տարբերակ՝ լինել Ուկրաինայի կողքին»,-ասել է Շոլցը՝ ելույթ ունենալով Բեռլինում Գերմանական դիմադրության հուշահամալիրում՝ 1944 թվականի հուլիսի 20-ին Ադոլֆ Հիտլերի դեմ իրականացված անհաջող մահափորձի 80-ամյակի կապակցությամբ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում