Քաղաքականություն

Պենտագոնը գնահատել է Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամում դադարեցնելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Պենտագոնը գնահատել է Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամում դադարեցնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի ԶՈՒ շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունը հայտարարել է, որ լավ կլինի, եթե ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վերընտրվելու դեպքում կարողանա 24 ժամվա ընթացքում դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Եթե նա կարողանա դա անել 24 ժամում, ապա հիանալի կլինի»,-ասել է Բրաունը Ասպենում կայացած անվտանգության ֆորումի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իրատեսական է հակամարտությունը 24 ժամում վերջ դնելու՝ Թրամփի խոստումը:

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը երբեք չէր սկսվի, եթե Ջո Բայդենի փոխարեն ինքը լիներ ԱՄՆ ներկայիս նախագահը։ Նա նաև հայտարարել է, որ վերընտրվելու դեպքում մտադիր է ընդամենը 24 ժամում հասնել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Թրամփի այս խոսքերը, հայտարարել է, որ դա չափազանց բարդ խնդիր է նման պարզ լուծման համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում