Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում հայտարարել են լիստերիոզի բռնկման մասին, որից երկու մարդ է մահացել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում հայտարարել են լիստերիոզի բռնկման մասին, որից երկու մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ում լիստերիոզի բռնկում է տեղի ունեցել, որն ընդգրկել է 12 նահանգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է երկրի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։

Վարակի աղբյուրը եղել է սննդային, այն առաջացրել է Listeria monocytogenes բակտերիան։ Ընդհանուր առմամբ, 12 նահանգում 28 մարդ հիվանդացել է, նրանք հոսպիտալացվել են: Վարակման դեպքեր են գրանցվել մասնավորապես Մինեսոտայում, Վիսկոնսինում, Փենսիլվանիայում, Նյու Յորքում և Մասաչուսեթսում:

Հիվանդներից շատերը հայտնել են, որ օգտագործել են մսի դելիկատեսներ, սակայն տեղեկությունները, որ դրանք աղբյուր են դարձել բակտերիայի, չեն հաստատվել։

Կենտրոնը գրանցել է վարակման հետևանքով երկու մահվան դեպք՝ մեկ մարդ մահացել է Իլինոյսում, ևս մեկը՝ Նյու Ջերսիում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում