Միացյալ Նահանգներ

Թրամփը պատմել է իր դեմ մահափորձի մասին՝ պաշտոնապես ընդունելով իր առաջադրումը որպես նախագահի թեկնածու

3 րոպեի ընթերցում

Թրամփը պատմել է իր դեմ մահափորձի մասին՝ պաշտոնապես ընդունելով իր առաջադրումը որպես նախագահի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ընդունել է իր առաջադրումը՝ որպես Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու, իր դեմ իրականացված մահափորձից 5 օր անց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Fox News-ը նշում է, որ Հանրապետականների ազգային համագումարի ժամանակ իր առաջադրումն ընդունելիս Թրամփը կենտրոնացել է  ազգային միասնության վրա, նաև պատմել է իր դեմ մահափորձին հաջորդող րոպեների մանրամասները։ 

«Ես առաջադրվում եմ որպես ամբողջ Ամերիկայի նախագահի թեկնածու, ոչ թե Ամերիկայի կեսի, որովհետև Ամերիկայի կեսում հաղթելը հաղթանակ չէ։ Մեր հասարակությունում առկա տարաձայնությունն ու պառակտումը պետք է բուժվեն։ Որպես ամերիկացիներ, մենք միասին կապված ենք մեկ ճակատագրով և մեր ընդհանուր ճակատագրով: Մենք վերելք ենք կատարում միասին կամ անկում ենք ապրում», - նշել է Թրամփը։

Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել հուլիսի 13-ին իր դեմ մահափորձից հետո իրեն ցուցաբերված մեծ աջակցության համար։ 

«Այնքան շատ մարդիկ են ինձ հարցրել, թե ինչ է տեղի ունեցել, հետևաբար, ես ձեզ կպատմեմ, թե ինչ է տեղի ունեցել։ Դուք սա ինձնից երկրորդ անգամ չեք լսի, քանի որ դա շատ ցավալի է պատմել», - ասել է Թրամփը։

Ըստ Սպիտակ տան նախկին ղեկավարի՝ ինքը փոքր-ինչ շրջել է գլուխը, որպեսզի էկրանին տեսնի ներգաղթի մասին տվյալները։ 

«Դիագրամը տեսնելու համար ես սկսեցի գլուխս շրջել դեպի աջ և պատրաստվում էի սկսել ավելի շատ շրջել, ինչը, բարեբախտաբար, չարեցի, երբ լսեցի բարձր սուլող ձայն և զգացի, թե ինչպես է ինչ-որ բան հարվածում ինձ շատ, շատ ուժեղ, աջ ականջիս։ Ես ինքս ինձ ասացի՝ այդ ի՞նչ էր, դա միայն կարող էր փամփուշտ լինել», - նշել է Թրամփը։

Նա գովաբանել է գաղտնի ծառայության «շատ քաջ» գործակալներին, որոնք շտապել են բեմ և իրենց մարմնով ծածկել իրեն։ Թրամփը նաև նշել է, որ ողջ է մնացել Աստծո շնորհիվ։

«Ամենուր արյուն էր, սակայն որոշ առումով ես ինձ շատ ապահով էի զգում, որովհետև Աստված իմ կողքին էր.... Ես այսօր չպետք է այստեղ լինեի։ Ես այս դահլիճում այսօր կանգնած եմ ձեր առաջ միայն ամենակարող Աստծո ողորմածությամբ», - հավելել է Թրամփը։ 

Թրամփը նաև խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել հրշեջ Քորի Քոմփերատորի հիշատակը, որը զոհվել է հուլիսի 13-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ՝ կրակոցներից պաշտպանելով իր ընտանիքը։ Այդ պահին բեմ է բերվել Քորի Քոմփերատորի համազգեստը։

Նա նաև ասել է, որ 6 միլիոն դոլար է հավաքել Քոմփերատորի ընտանիքի և հրաձգության ժամանակ ծանր վիրավորում ստացած ևս երկու հոգու համար։

Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել իր կնոջը՝ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփին, այդ երեկո իր կողքին գտնվելու համար։ 

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։ 

 

Microsoft-ի խնդիրներն ամբողջ աշխարհում հանգեցրել են չվերթերի չեղարկման և հեռուստաալիքների աշխատանքի խափանումների

Աշխարհ

Microsoft-ի խնդիրներն ամբողջ աշխարհում հանգեցրել են չվերթերի չեղարկման և հեռուստաալիքների աշխատանքի խափանումների

Բանգլադեշում բողոքի ակցիաների ժամանակ 39 մարդ է զոհվել

Աշխարհ

Բանգլադեշում բողոքի ակցիաների ժամանակ 39 մարդ է զոհվել

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Եվրոպա

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Մերձավոր Արևելք

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 18/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 18/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 18/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 18/07/24

Նավթի գները նվազել են- 18/07/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են- 18/07/24

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Իսրայելի վարչապետն այցելել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք

Աշխարհ

Իսրայելի վարչապետն այցելել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Պաշտոնական

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում