Աշխարհ

Իսրայելի վարչապետն այցելել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք

1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետն այցելել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այցելել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք, որտեղ իսրայելական բանակը գործողություններ է իրականացնում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տելեգրամյան գրառմամբ հայտնել է վարչապետ Նեթանյահուի աշխատակազմի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

«Վարչապետն այսօր այցելել է Ռաֆահ, այցի մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ»,- գրել է նա։

Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակվող ռազմական գործողության ընթացքում Նեթանյահուն առաջին անգամ անձամբ այցելել է անկլավ 2023 թվականի նոյեմբերի 26-ին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում