Միացյալ Նահանգներ

WSJ-ի լրագրող Գերշկովիչին Ռուսաստանում դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով

2 րոպեի ընթերցում

WSJ-ի լրագրող Գերշկովիչին Ռուսաստանում դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սվերդլովսկի շրջանային դատարանը The Wall Street Journal-ի մոսկովյան բյուրոյի աշխատակից, ԱՄՆ քաղաքացի Էվան Գերշկովիչին դատապարտել է 16 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Interfax-ի թղթակիցը:

Գերշկովիչը մեղավոր է ճանաչվել լրտեսության մեջ: Դատավճիռն առայժմ օրինական ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել 15 օրվա ընթացքում։ 

Դատարանն անփոփոխ է թողել խափանման միջոցը՝ կալանքը, մինչև Գերշկովիչի նկատմամբ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Լրագրողի նկատմամբ դատավճռի հրապարակումից հետո Գերշկովիչի փաստաբանները լրատվամիջոցներին մեկնաբանություն չեն տվել։

Իր հերթին Սվերդլովսկի շրջանային դատարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ամբաստանյալը չի ​​ընդունում մեղքը։ 

1991 թվականին ծնված ԱՄՆ քաղաքացի Գերշկովիչի ձերբակալության մասին 2023 թ. մարտի 29-ին հայտնել էր ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։ Հետաքննության վարկածի համաձայն՝ Գերշկովիչը ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության հանձնարարությամբ 2023 թվականի մարտին Սվերդլովսկի մարզում գաղտնի տեղեկատվություն է հավաքել ռազմական տեխնիկայի արտադրությամբ և վերանորոգմամբ զբաղվող «Ուրալվագոնզավոդ» պաշտպանական ձեռնարկության գործունեության մասին:

ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ Գերշկովիչը ձերբակալվել է «գաղտնի տեղեկատվություն ստանալու փորձի ժամանակ»։ 

Գերշկովիչի փաստաբանները պնդում են, որ նա լրագրողական գործունեություն է իրականացրել։

Ամերիկյան իշխանությունները բազմիցս անօրինական են անվանել Գերշկովիչի ձերբակալությունը և նշել, որ ձգտելու են հասնել նրա ազատ արձակման։ 

ՀՀ ՍԱՏՄ-ն գործադրում է բոլոր ջանքերը ՌԴ պտուղ-բանջարեղեն արտահանող 16 ընկերությունների հետ կապված իրավիճակն արագ կարգավորելու համար

Տնտեսություն

ՀՀ ՍԱՏՄ-ն գործադրում է բոլոր ջանքերը ՌԴ պտուղ-բանջարեղեն արտահանող 16 ընկերությունների հետ կապված իրավիճակն արագ կարգավորելու համար

ՄԱԿ-ի դատարանը Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիան անեքսիա է համարում

Աշխարհ

ՄԱԿ-ի դատարանը Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիան անեքսիա է համարում

Ջո Բայդենի ընտանիքը քննարկում է նախընտրական պայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը

Միացյալ Նահանգներ

Ջո Բայդենի ընտանիքը քննարկում է նախընտրական պայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը

Սինգապուրի ափերի մոտ փրկել են այրվող նավթատար լցանավերի անձնակազմերի 36 անդամի

Աշխարհ

Սինգապուրի ափերի մոտ փրկել են այրվող նավթատար լցանավերի անձնակազմերի 36 անդամի

Microsoft-ը հայտարարություն է տարածել գլոբալ խափանումների մասին՝ նշելով, որ խնդիրները կարող են շարունակվել

Աշխարհ

Microsoft-ը հայտարարություն է տարածել գլոբալ խափանումների մասին՝ նշելով, որ խնդիրները կարող են շարունակվել

«Հայկական Ավիաուղիներ»-ը օգոստոսի 9-ից կգործարկի Երևան-Կազան-Երևան երթուղով կանոնավոր չվերթ

Ռուսաստան

«Հայկական Ավիաուղիներ»-ը օգոստոսի 9-ից կգործարկի Երևան-Կազան-Երևան երթուղով կանոնավոր չվերթ

ՄԱԳԱՏԷ-ին մտահոգում է միջուկային անվտանգությունը՝ Էներգոդարում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով

Ռուսաստան

ՄԱԳԱՏԷ-ին մտահոգում է միջուկային անվտանգությունը՝ Էներգոդարում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է օլիմպիական զինադադարի սկիզբը

Աշխարհ

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է օլիմպիական զինադադարի սկիզբը

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայի Ազգային ժողովը վերընտրել է Բրաուն-Պիվեին խոսնակի պաշտոնում

Աշխարհ

Ֆրանսիայի Ազգային ժողովը վերընտրել է Բրաուն-Պիվեին խոսնակի պաշտոնում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում