Աշխարհ

Ֆրանսիայի Ազգային ժողովը վերընտրել է Բրաուն-Պիվեին խոսնակի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Ազգային ժողովը վերընտրել է Բրաուն-Պիվեին խոսնակի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները հուլիսի 18-ին խոսնակի պաշտոնում վերընտրել են նախագահ Էմանուել Մակրոնի դաշնակից Յաել Բրաուն-Պիվեին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ֆրանսիայի խորհրդարանը ցրվել էր հունիսի 9-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ, որոնց արդյունքում որևէ կուսակցության չհաջողվեց բացարձակ մեծամասնություն ստանալ կառավարություն կազմելու համար։ 

Հաղթողը որոշվել է քվեարկության երեք փուլերից հետո։ Վերջին փուլում ձայների պարզ մեծամասնությամբ հաղթող է ճանաչվել Բրաուն-Պիվեն, որը ստացել է 220 ձայն։ Նրա հիմնական մրցակիցը ընտրություններում հաղթանակ տարած «Նոր ժողովրդական ճակատ» ձախ դաշինքի թեկնածու, կոմունիստ Անդրե Շասենյուն էր, որը ստացել է 207 ձայն։ 

53-ամյա Բրաուն-Պիվեի թեկնածությունն առաջադրվել էր Մակրոնի «Միասին» դաշինքի կողմից։ Նա ունի իրավաբանական կրթություն, 2017 թվականին ընտրվել էր Ազգային ժողովի անդամ Մակրոնի կուսակցության կողմից և ղեկավարել Ստորին պալատի իրավական հարցերով հանձնաժողովը։ 2022 թվականին նա առաջին անգամ ընտրվել էր Ազգային ժողովի նախագահ։ Բրաուն-Պիվեն 5 երեխաների մայր է։ 

Հունիսի 9-ին Մակրոնը հայտարարել էր խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին՝ Եվրոպական խորհրդարանի ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո։ Հուլիսի 7-ին խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ էր տարել «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը՝ 577-տեղանոց խորհրդարանում ստանալով 193 մանդատ։ Սակայն դաշինքին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ, այնպես որ, ձախ կուսակցությունները ստիպված կլինեն կոալիցիա ձևավորել։

Ընտրությունների արդյունքներով, Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան ստացել է 164 մանդատ, իսկ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելլայի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը»՝ 143։ 

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է օլիմպիական զինադադարի սկիզբը

Աշխարհ

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է օլիմպիական զինադադարի սկիզբը

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Microsoft-ի խնդիրներն ամբողջ աշխարհում հանգեցրել են չվերթերի չեղարկման և հեռուստաալիքների աշխատանքի խափանումների

Աշխարհ

Microsoft-ի խնդիրներն ամբողջ աշխարհում հանգեցրել են չվերթերի չեղարկման և հեռուստաալիքների աշխատանքի խափանումների

Բանգլադեշում բողոքի ակցիաների ժամանակ 39 մարդ է զոհվել

Աշխարհ

Բանգլադեշում բողոքի ակցիաների ժամանակ 39 մարդ է զոհվել

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Եվրոպա

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Թրամփը պատմել է իր դեմ մահափորձի մասին՝ պաշտոնապես ընդունելով իր առաջադրումը որպես նախագահի թեկնածու

Միացյալ Նահանգներ

Թրամփը պատմել է իր դեմ մահափորձի մասին՝ պաշտոնապես ընդունելով իր առաջադրումը որպես նախագահի թեկնածու

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Մերձավոր Արևելք

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 18/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 18/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 18/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 18/07/24

Նավթի գները նվազել են- 18/07/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են- 18/07/24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում