Աշխարհ

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է օլիմպիական զինադադարի սկիզբը

1 րոպեի ընթերցում

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է օլիմպիական զինադադարի սկիզբը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարել է օլիմպիական զինադադարի սկիզբը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՄՕԿ-ը տեղեկացրել է X սոցիալական հարթակի իր էջում:

«Օլիմպիական խաղերը` որպես իրադարձություն, որը միավորում է աշխարհը խաղաղ մրցակցությամբ, հզոր հիշեցում կլինեն այն մասին, որ մենք բոլորս կարող ենք խաղաղ հավաքվել միասին», - ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը։ 

Օլիմպիական զինադադարը մեկնարկում է Օլիմպիական խաղերի բացումից յոթ օր առաջ և ավարտվում Խաղերի փակումից հետո յոթերորդ օրը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում