«Հայկական Ավիաուղիներ»-ը օգոստոսի 9-ից կգործարկի Երևան-Կազան-Երևան երթուղով կանոնավոր չվերթ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական Ավիաուղիներ» ավիաընկերությունը օգոստոսի 9-ից կգործարկի ևս մեկ կանոնավոր չվերթ՝ Երևան-Կազան-Երևան երթուղով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թռիչքներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերին։
Թռիչքի տևողությունը 2 ժամ 55 րոպե է, օդանավը` Airbus A321։