Աշխարհ

Microsoft-ը հայտարարություն է տարածել գլոբալ խափանումների մասին՝ նշելով, որ խնդիրները կարող են շարունակվել

1 րոպեի ընթերցում

Microsoft-ը հայտարարություն է տարածել գլոբալ խափանումների մասին՝ նշելով, որ խնդիրները կարող են շարունակվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Microsoft ընկերությունը հայտարարություն է տարածել խոշոր տեխնիկական խափանումների մասին, որոնք ամբողջ աշխարհում հանգեցրել էին ավիաուղիների, գնացքների, բանկերի և հեռուստաալիքների աշխատանքի խափանումների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Mirror պարբերականը։ 

Ըստ հրապարակման՝ Microsoft-ը հայտնել է, որ հետաքննում է իր 365 հավելվածներում և օպերացիոն համակարգերում առաջացած «խնդիրը»։ Չնայած ընկերությունը հայտնել է, որ որոշ ծառայություններ վերականգնվել են, այնուամենայնիվ, խնդիրը շարունակվում է, և օգտատերերը կարող են արձանագրել «ծառայությունների վատթարացում»։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում