Աշխարհ

ՄԱԿ-ի դատարանը Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիան անեքսիա է համարում

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի դատարանը Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիան անեքսիա է համարում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը գտնում է, որ Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիան փաստացի անեքսիա է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է դատարանի նախագահ Նավաֆ Սալամը:

Դատարանը կարծում է, որ Իսրայելի գործողությունները խախտում են պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը:

ՄԱԿ-ի դատարանը կարծում է նաև, որ պաղեստինյան տարածքներում Իսրայելի վերաբնակեցման քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում