Ռուսաստան

ՄԱԳԱՏԷ-ին մտահոգում է միջուկային անվտանգությունը՝ Էներգոդարում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով

2 րոպեի ընթերցում

ՄԱԳԱՏԷ-ին մտահոգում է միջուկային անվտանգությունը՝ Էներգոդարում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական հարվածների հետևանքով Էներգոդարում էլեկտրաէներգիայի ընդհատումները լրացուցիչ լարվածություն են ստեղծում Եվրոպայի ամենախոշոր՝ Զապորոժիեի ատոմակայանի աշխատակիցների համար՝ դրանով իսկ ազդելով միջուկային անվտանգության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին։

Հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 17-ին իրականացված հարվածի հետևանքով Էներգոդարում դադարել են էլեկտրամատակարարումը և ջրամատակարարումը։ Այս մասին ահազանգել է ատոմակայանում տեղակայված ՄԱԳԱՏԷ-ի խումբը։ Վերջին շաբաթներին ևս ատոմակայանում եղել են էլեկտրական հոսանքի և ջրի մատակարարման դադարեցումներ։ 

«Նման միջադեպերն, անշուշտ, սաստկացնում են առանց այն էլ շատ լարված իրավիճակը Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում աշխատող մարդկանց համար: Մենք կշարունակենք հետևել իրադրությանը: Անձնակազմի ընդհանուր առողջական վիճակն անհանգստություն է հարուցում, քանի որ դա նաև կարող է ազդել միջուկային անվտանգության վրա», - մեջբերված է Գրոսիի խոսքը հայտարարության մեջ։

Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը Ռուսաստանի վերահսկողության տակ է անցել 2022 թ. մարտից՝ փետրվարին Ուկրաինայում ՌԴ ծավալած ռազմական գործողություններից կարճ ժամանակ անց։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում