Արտակ Զեյնալյանը մասնակցել է Անահիտ Մանասյանի մենագրության շնորհանդեսին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 20-ին մասնակցել է Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, ի.գ.թ., ԵՊՀ սահմանադրական իրավունքի դոցենտ Անահիտ Մանասյանի «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» մենագրության շնորհանդեսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել հեղինակին հրավերի համար և նշել, որ ժամանակակից քաղաքակրթության մարտահրավերներից մեկը կայուն ժողովրդավարության և դրա հենքի վրա ստեղծված իրավական պետության գոյության ապահովումն է, իսկ կայուն ժողովրդավարության հաստատուն հիմքերից մեկը սահմանադրական կայունությունն է:

«Կարևորելով այս երկու ինստիտուտների նկատմամբ ոչ միայն քաղաքական, այլև ակադեմիական հետաքրքրությունը՝ ընդգծեմ, որ Հայաստանում սահմանադրական կայունության ականատեսը եղանք մենք բոլորս անցյալ տարի տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության ընթացքում: Առաջին անգամ ժամանակակից քաղաքակրթության պատմության մեջ հեղափոխությունը և դրան հաջորդող ընտրական և այլ գործընթացները տեղի ունեցան գործող սահմանադրության շրջանակում, իրավական ճանապարհով՝ խուսափելով որևէ իրավական կամ սահմանադրական ճգնաժամից կամ ցնցումից»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ այն շարունակական է լինելու:

Խոսելով իրավական անվտանգությունից և կայուն ժողովրդավարությունից՝ նախարարն ընդգծել է, որ դրանք Կառավարության կողմից իրականացվող քաղաքական գործընթացի ողնաշարն են: Այդ համատեքստում Արտակ Զեյնալյանը կարևորել է այն փաստը, որ մենագրության մեջ համակողմանի հետազոտվել են սահմանադրական մարմինների միջև իրենց սահմանադրական լիազորությունների առնչությամբ վեճերի հաղթահարման իրավական կառուցակարգերը, ներկայացվել է այդ վեճերի բովանդակության, դրանց լուծման առանձնահատկությունների առնչությամբ հայեցակարգային մոտեցում և այլն:

«Ժողովրդավարությունը, ժողովրդաիշխանությունը կարծրացած երևույթներ չեն, դրանց զարգացումները ներկայում հանգեցրել են ժողովրդավարության ու ժողովրդաիշխանության դոկտրինի վերաիմաստավորման, ժողովրդի իշխանության սահմանների հստակեցման, անմիջական և միջնորդավորված ժողովրդաիշխանության կառուցակարգերի համադրման անհրաժեշտության և այս ոլորտներում իրավունքի, քաղաքականության և գիտության մարտահրավերները բազմաթիվ են»- ամփոփելով խոսքը՝ նշել է Արտակ Զեյնալյանը:

Մենագրության շնորհանդեսին մասնակցել են նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը, իրավաբանական համայնքի այլ ներկայացուցիչներ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում