Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրենին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մենք կարծում ենք, որ ներկայիս ծրագրերի իրականացման ընթացքը և դրանց առանցքում նպատակադրված թիրախներն առաջիկա առաջընթացն ապահովելու գործում մեծ ներուժ ունեն բոլոր ուղղություններում՝ մարդկային կապիտալի զարգացում, պետական կառավարման բարեփոխումներ, գործարար և հատկապես ՓՄՁ միջավայրի բարելավում և այլն», - նշել է նախարարը։

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության ծրագրի հիմնական թիրախները, մասնավորապես մրցակցության և արտադրողականության բարձրացման, որակյալ աշխատատեղերի ստեղծման խնդիրները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է մասնագիտական և բարձրագույն կրթության կարևորության հարցերը։ Նախարարն անդրադարձել է նաև ՓՄՁ զարգացման խնդիրներին։

Լոուրենս Մերեդիթը շնորհակալություն է հայտնել նախարարին կարևոր տեղեկատվության ներկայացման համար և նշել այն առաջնահերթ ծրագրերը, որոնք կան օրակարգում։ Եվրոպացի պաշտոնյան նախարարի հետ քննարկել է Հայաստանի արտահանման հնարավորությունները, հեռանկարային ոլորտները և թիրախային շուկաները՝ դիտարկելով ԵՄ շուկա մուտք գործելու հեռանկարները։ Կողմերը մտքեր են փոխանակել բարձր տեխնոլոգիաների, վերամշակված գյուղմթերքի, գինեգործության և թեթև արդյունաբերության ոլորտների զարգացման ներուժի վերաբերյալ։

Տիգրան Խաչատրյանը և Լոուրենս Մերեդիթը քննարկել են նաև Հայաստանում զբոսաշրջության զարգացման, ենթակառուցվածքների բարելավման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ ներդրումային համաժողովի կազմակերպչական որոշ հարցեր։

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին հանդիպման համար և նշել, որ Եվրամիությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանին նախաձեռնած բարեփոխումներում։

Հայերեն

COP17-ի արդյունքներն առավել տեսանելի կլինեն առաջիկա երկու տարիներին. Սիմոն Պապյան

Սևան քաղաքի բակային և հանրային տարածքների բարեկարգումը կշարունակվի 2027 թվականին

Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը. այն կհյուրընկալի մասնակիցների աշխարհի 16 քաղաքից

Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով

Մեծ Մասրիկի մանկապարտեզում բարելավվել են երեխաների կրթության և խնամքի պայմանները

Կդադարեցվի Չարենցի 91 հասցեին հարակից հատվածը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածների երթևեկությունը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ճեպազրույցը

Գավառում տեղի է ունեցել «Հարսանեկան ավանդույթը Նոր Բայազետում» խորագրով միջոցառում

Գագարին գյուղի Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը