Բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար Երևանի բուժհաստատություններին տրամադրվող բյուջեն կրկնապատկվել է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների տնօրենների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը առանձնակի կարևորել է պատշաճ բուժծառայության մատուցումն ու բնակիչների հանդեպ հոգատար վերաբերմունքը:

«Պետք է բոլոր դրական կողմերը մենք մեզ համար հանենք, բացասականները հասկանանք և տեսնենք, թե ինչպես պետք է շտկենք այդ բացասական կողմերը, որպեսզի արդեն այդ շտկումների միջոցով ավելի լավ արդյունքներ ստանանք: Ես կցանկանայի, որ մենք եղած պայմաններում առավելագույն լավ արդյունք տանք և մեր բնակչության հանդեպ լավ վերաբերմունք ցուցաբերենք»,-ընդգծել է քաղաքապետը:

2019-ին կրկնապատկվել է բժշկական սարքավորումների ձեռքբերման համար համայնքային բուժհաստատություններին տրամադրվող բյուջեն, ինչն աննախադեպ ցուցանիշ է: 70 մլն դրամի փոխարեն, այս տարի 146 մլն դրամ է հատկացվել այդ նպատակին: Ընթացիկ տարում 150 մլն դրամ էլ նախատեսված է բուժհիմնարկների վերանորոգման համար: Արդեն իսկ կայացած մրցույթներում տնտեսած միջոցների հաշվին Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շուրջ 90 մլն դրամ էլ հատկացվել է շտապբուժօգնության ենթակայանների վերանորոգմանը:

«Ոլորտում համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ իրատեսական ու իրագործելի միասնական ծրագիր»,- նշել է քաղաքապետն ու հավելել, որ ծրագրի իրագործման համար պետք է ցուցաբերվի հետևողական մոտեցում:

«Այստեղ մեկ հարց կա, որը մենք մեզ պետք է տանք. պատրա՞ստ ենք ծանր աշխատելու, այսինքն՝ մենք մեզ զոհաբերելու, որ 5-10 տարի հետո լավ արդյունք ունենանք: Եթե պատրաստ ենք, մենք ունենալու ենք այդ արդյունքը, եթե աշխատենք այս նույն տեմպով՝ միգուցե և չստանանք: Ես ձեզանից ակնկալում եմ այս մոտեցումը, այլապես մենք չենք կայացնի մեր համայնքում այս համակարգը: Ես նաև կպահանջեմ, որ այն մարդիկ, որոնք չեն ցանկանալու այս ծանր աշխատանքը վերցնել իրենց վրա՝ շուտ հայտնեն դրա մասին»,- ասել է Հայկ Մարությանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն իր հերթին նշել է, որ համայնքային բուժհիմնարկների հետ համագործակցված ու ամենօրյա աշխատանքի շնորհիվ արդեն իսկ մի շարք խնդիրների տրվել են արդյունավետ լուծումներ:

«Գլխավոր արժեքը մեզ համար, մեր քաղաքականության մեջ մեր քաղաքացին է: Եվ բուժհաստատություն այցելող քաղաքացին գալիս է ձեր պրոֆեսիոնալ ծառայությունը ստանալու, փրկվելու և բուժվելու համար: Ամենևին տպավորություն չստեղծվի, որ միայն ձեզանից պահանջում ենք, մենք շատ կառուցողական ենք և ցանկացածիդ խնդիրը պատրաստ ենք լսելու: Մենք քաշել ենք «կարմիր» գիծ, որից հետո ուզում ենք, որ ամեն ինչ լինի արդար, հավասար, պաշտպանված, ազնիվ և բխի քաղաքացու շահերից»,- ասել է փոխքաղաքապետը:

Բարձր գնահատելով բժիշկների պատրաստվածությունը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց կարևոր առաքելության համար: Հայկ Մարությանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում անելու է հնարավորը համայնքի առողջապահական ոլորտում համակարգային բարեփոխումներն ըստ առաջնահերթության իրագործելու նպատակով:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը