Հասարակական

Աննա Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Սվետլանա Մեդվեդևային

1 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Սվետլանա Մեդվեդևային

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 15-ին, տարեդարձի առթիվ, շնորհավորական ուղերձ և ծաղկեփունջ է ուղարկել ՌԴ վարչապետի տիկին Սվետլանա Մեդվեդևային:

«Արմենպրես»-ը կից ներկայացնում է շնորհավորական ուղերձն ամբողջությամբ.

«Հարգելի´ Սվետլանա Վլադիմիրովնա,

Անկեղծորեն և ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ցանկանում եմ Ձեզ նման գեղեցիկ և նրբազգաց կնոջը անսպառ լավատեսություն, երջանկություն և սեր: Թո´ղ Ձեր կյանքը լի լինի երջանիկ, պայծառ և ցանկալի իրադարձություններով: Ակնկալում եմ հանդիպում առաջիկայում և ավելի հաճախակի շփումներ»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում