Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ծանոթացել է «Թումո Երևան»-ի նախագծերին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 13-ին այցելել է Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և ծանոթացել տեղի կրթական ծրագրին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Թումո»-ի հաղորդակցման բաժնից, Վրաստանի

նախագահը`երկրի պետական պատվիրակության և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով:

«Թումո»-ի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը Վրաստանի նախագահին ներկայացրել է ընթացիկ նախագծերը` «Թումո» ստուդիաները, «Թումո-ԵՄ» կոնվերգենցիոն կենտրոնը, և կենտրոնի միջազգային ընդլայնման ընթացքը:

Սալոմե Զուրաբիշվիլիննաև ծանոթացել է դասընթացների և աշխատարանների ընթացքին, լսեց «Թումո»-ի «Թմբաթա»-ի կատարումները։ «Վրաստանի մեր նոր տեխնոպարկում ստարտափների էկոհամակարգ ունենք, և «Թումո»-ի նման նախագիծը հիանալի լրացում կարող է հանդիսանալ»,- նշել է նա:

Հայերեն العربية English Русский

Կրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցին Ռուսաստան

Լիտվան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի

Քննարկվել են Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում նոր արժեքներ ներառելու առաջարկները

Ֆուլկոնտակտ կարատեի Հայաստանի հավաքականը միջազգային մրցաշարից վերադարձել է 2 ոսկե և 1 բրոնզե մեդալով

Մոլդովան կվերադարձնի իր արժանի տեղը եվրոպական ազգերի ընտանիքում․ Միխայ Պոպշոյ

Գավառի արվեստի դպրոցի սաները 5 մրցանակային տեղ են զբաղեցրել հանրապետական մրցույթ-փառատոնում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին․ քննարկվել է ավելի քան 40 հարց

Սևանի ավագանին 2027 թվականի տեղական տուրքերի և վճարների վերաբերյալ որոշումներ է ընդունել

Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ»-ի անվամբ 1.9 հա հողամասի սեփականության իրավունքի գրանցումը