Քաղաքականություն

Արցախյան հիմնահարցի լուծումը պետք է փնտրել ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա. Արմեն Սարգսյան

1 րոպեի ընթերցում

Արցախյան հիմնահարցի լուծումը պետք է փնտրել ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Երևանում կայացած հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը վերաբերվող հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում Վրաստանի նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Համակարծիք էինք, որ հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, հետևաբար նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը: Իմ անձնական համոզմամբ՝ լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա»,- ասաց ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանը մշտապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և համագործակցության մթնոլորտի ձևավորմամբ և պահպանմամբ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում