Վրաստանի նախագահը մարտի 13-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայասատանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկրօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: