Հասարակական

ՀՀ ոստիկանությունը հետաքննում է Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ մարտի 8-ին տեղի ունեցած դեպքը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանությունը հետաքննում է Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ մարտի 8-ին տեղի ունեցած դեպքը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանի մոտ մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Այս պահին հետաքննություն է կատարվում»,- ասաց ՀՀ ոստիկանության` ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետԶարզանդ Գաբրիելյանը:

Մարտի 8-ին ՀՀ քաղաքացին «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով բարձրացել է քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ ու տևական ժամանակ կայանել դռների դիմաց: Որոշ լրատվամիջոցների համաձայն՝ վարորդը փորձել է մեքենայի վրա բենզին լցնել և հրկիզել այն, բայց չի հասցրել: Նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը դեպքի առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքացին Դավիթ Բեկ փողոցում ապօրինի շինություն ունի, որը քաղաքապետարանը պահանջել է ապամոնտաժել: «Նա հայտարարել է, որ այդ կերպ փորձել է իր բողոքն արտահայտել Երևանի քաղաքապետարանի որոշման դեմ»,- գրել է Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում