Հասարակական

Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մարտի 8-ի՝ կանանց տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ և ծաղկեփնջեր է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և վարչապետ Դմիտրի Մեդվեդևից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:

«Ի սրտե մաղթում եմ, որ այս նշանակալի տոնը ջերմացնի Ձեզ գարնան ջերմությամբ, մտերիմների ու ընկերների ուշադրությամբ և հոգատարությամբ: Թող կյանքում Ձեզ ուղեկցի հաջողությունը, իսկ Ձեր տանը տիրի ներդաշնակության ու սիրո մթնոլորտ: Քաջառողջություն և ամենայն բարիք Ձեզ» - ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր ուղերձում, մասնավորապես, նշել է, որ կանայք աշխարհը դարձնում են ավելի վառ, գեղեցիկ ու բարի: «Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Մարտի 8-ի կապակցությամբ: Կանայք հոգատարությամբ պահպանում են ընտանեկան օջախը, ստեղծում ներդաշնակություն և հարմարավետություն տանը: Իսկ ամենակարևորը՝ մշտապես մտերիմներին ու հարազատներին տալիս են հոգու ջերմությունը, շրջապատում են հոգատարությամբ և ուշադրությամբ: Թող տոնի հրաշալի տրամադրությունը երկար ժամանակ մնա Ձեզ հետ»,– ասված է Մեդվեդևի շնորհավորական ուղերձում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում