Միջազգային

Լորդերի պալատը քվեարկեց ԵՄ-ի Մաքսային միությանը Մեծ Բրիտանիայի անդամակցությունը պահպանելու օգտին

2 րոպեի ընթերցում

Լորդերի պալատը քվեարկեց ԵՄ-ի Մաքսային միությանը Մեծ Բրիտանիայի անդամակցությունը պահպանելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը մարտի 6-ի երեկոյան քվեարկել Է Եվրամիության Մաքսային միությանը երկրի անդամակցության պահպանման օգտին՝ դրանով իսկ պարտության մատնելով Պահպանողական կուսակցության կառավարող կաբինետին՝ վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քվեարկության արդյունքներով, որոնք հրապարակվել են խորհրդարանի հեռուստաալիքի եթերում, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության՝ առեւտրի մասին օրինագիծը, որտեղ հիմնավորվում Է, որ երկիրը պետք Է շարունակի մնալ եվրոպական հանրակցության Մաքսային միությունում, պաշտպանել Է վերին պալատի 207 անդամ, մինչդեռ դրա դեմ հանդես Է եկել 147 պեր: Այսպիսով ուղղումը, որը նախաձեռնել են լեյբորիստները, բայց որն ստացել Է նաեւ մյուս կուսակցությունների պաշտպանությունը, ընդունվել Է 66 ձայնի մեծամասնությամբ:

Լորդերի պալատում լեյբորիստների պաշտոնական ներկայացուցիչ Ուլիֆ Սթիվենսոնի խոսքով՝ այդ քվեարկության արդյունքները կառավարությանը եւ խորհրդարանի ստորին պալատին՝ Համայնքների պալատին, հնարավորություն կընձեռեն խուսափելու առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ Բրյուսելի հետ համաձայնության Եվրամիությունից երկրի դուրս գալու, նրա խոսքով, աղետալի տարբերակից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում