Եվրոպա

Գերմանիան սկսել է մշտական ​​ռազմակայան կառուցել Լիտվայում

1 րոպեի ընթերցում

Գերմանիան սկսել է մշտական ​​ռազմակայան կառուցել Լիտվայում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան այս շաբաթ Լիտվայում՝ Բելառուսի հետ սահմանից ոչ հեռու, մեկնարկել է ռազմակայանի շինարարություն։ Սա կլինի Գերմանիայի առաջին մշտական ռազմակայանն արտերկրում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Financial Times-ը:

Ըստ հրապարակման՝ զորանոցների շինարարությունից հետո մինչև 2027 թվականն այնտեղ կտեղաբաշխվի Բունդեսվերի շուրջ 4 000 զինծառայող։

2023 թ. դեկտեմբերին Լիտվայի և Գերմանիայի պաշտպանության նախարարները Վիլնյուսում ստորագրել էին գործողությունների պլան՝ Լիտվայում գերմանական բրիգադի տեղակայման շուրջ։

Նախատեսվում է, որ զինվորական ստորաբաժանումների տեղափոխումը կիրականացվի երկու տարվա ընթացքում՝ 2025-2026 թթ., իսկ 2027 թվականին Լիտվայում գերմանական բրիգադը լիակատար գործառնական պատրաստության վիճակի կհասնի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում