Եվրոպա

Էստոնիայի ռազմաբակայանում գրիպի համաճարակ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Էստոնիայի ռազմաբակայանում գրիպի համաճարակ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էստոնիայի ռազմաբակայանում գրիպի համաճարակ է բռնկվել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։

Նշվում է, որ ներկայումս հայտնի է 70 դեպք, սակայն 2-րդ հետևակային բրիգադի մամուլի քարտուղար Հանես Պարմոն ասել է, որ մոտ ապագայում վարակվածների թիվը միայն կաճի։

Այդուհանդերձ, տեղեկություններ չկան այն մասին, թե հիվանդների մեջ կա՞ն պայմանագրային զինվորականներ, թե՞ համաճարակը ազդել է բացառապես ժամկետային զինծառայողների վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում