Ռուսաստան

Ուկրաինական զինված ուժերի հրթիռով խոցված ռուսական լաստանավը խորտակվել է

1 րոպեի ընթերցում

Ուկրաինական զինված ուժերի հրթիռով խոցված ռուսական լաստանավը խորտակվել է

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Կովկաս» նավահանգստի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով վնասված երկաթուղային լաստանավը խորտակվել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։

Նշվում է նաև, որ բուն նավահանգստի տարածքում հրդեհներ չկան։ Ավելի վաղ Թեմրյուկի շրջանի ղեկավար Ֆեոդոր Բաբենկովը հայտնել էր, որ լաստանավում վառելիքով 30 տանկ է եղել։

Հրթիռակոծման արդյունքում, ոչ պաշտոնական տվյալներով, Conroe Trader երկաթուղային լաստանավը խոցվել է ուկրաինական «Նեպտուն» հրթիռով, ինչը հանգեցրել է հրդեհի։ Լաստանավում հինգ մարդ է եղել, նրանց ճակատագիրն անհայտ է։

Համացանցում հայտնվել է նաև նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պահի տեսանյութը։ Կադրերում երևում է ծխի թանձր սև սյունը, որը բարձրանում է երկինք։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում