Աշխարհ

Ջակարտայում անվտանգության ուժերը ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ

2 րոպեի ընթերցում

Ջակարտայում անվտանգության ուժերը ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ջակարտայում զանգվածային ցույցերի ֆոնին անվտանգության ուժերը ջրցան մեքենաներ են կիրառել երկրի խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների դեմ, իսկ ոստիկանությունը բարիկադներ է կանգնեցրել, երբ ցուցարարները պոկել են խորհրդարանի դարպասները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։  

Ինդոնեզիայում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր՝ երկրի խորհրդարանի կողմից տարածքային ընտրությունների մասին օրենքում կատարված փոփոխություններից հետո։ Ամբողջ երկրում մարդիկ դուրս են գալիս փողոց՝ կոչ անելով վերանայել որոշումը։ 

Ոստիկանությունը բարիկադներ է տեղադրել՝ թույլ չտալու համար ցուցարարների մուտքը խորհրդարանի շենք։ Ցուցարարների դեմ օգտագործվել է նաեւ արցունքաբեր գազ:

Նախօրեին երկրի խորհրդարանը երկու կարևոր որոշում է կայացրել՝ կապված տարածքային ընտրությունների թեկնածուների առաջադրման գործընթացի հետ, որոնք առաջացրել են հանրային ընդվզում։ Նախ, ընտրական շեմն իջեցվել է մինչև խորհրդարանում վավեր ձայների 6,5–10%-ը՝ հնարավորություն տալով առանձին կուսակցությունների առաջադրել թեկնածուներ՝ առանց կոալիցիա կազմելու։

Բացի այդ, խորհրդարանը հրապարակել է կանոնակարգ՝ տարածքային ընտրություններում թեկնածուների նվազագույն տարիքի մասին և 30 տարեկանը սահմանեց նվազագույն տարիք երդմնակալության պահին: Կարգավորումը կարող է թույլ տալ Ինդոնեզիայի Համերաշխություն կուսակցության նախագահ Կաեսանգ Պանգարեպին՝ նախագահ Ջոկո Վիդոդոյի որդուն, մասնակցել 2024 թվականի տարածաշրջանային ընտրություններին, չնայած տարիքի պատճառով նրա իրավասության վերաբերյալ նախկինում հնչել են կասկածներ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում