Եվրոպա

Հայտնի է դարձել Սիցիլիայի ափերի մոտ զբոսանավի վթարի հնարավոր պատճառը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է դարձել Սիցիլիայի ափերի մոտ զբոսանավի վթարի հնարավոր պատճառը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիցիլիայի ափերի մոտ «Բայեսիան» զբոսանավի խորտակման պատճառը կարող է լինել մարդկային սխալը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է The Italian Sea Group ընկերության ղեկավար Ջովանի Կոստանտինոն։

«Այն ամենը, ինչ արվել է, բացահայտեց շատ մեծ քանակությամբ սխալներ, խցիկներում մարդիկ չպետք է լինեին, նավը չպետք է խարիսխ գցեր», - ասել է նա։

Կոստանտինոն հավելել է, որ նավի անձնակազմը նույնպես պետք է իմանար հնարավոր փոթորկի մասին, ինչպես ասվում էր կանխատեսման մեջ, իսկ ձկնորսներն այդ օրը ծով դուրս չեն եկել։

Երկուշաբթի վաղ առավոտյան Պորտիչելոյի ափերի մոտ խորտակվել է զբոսաշրջիկներ տեղափոխող հիսուն մետրանոց առագաստանավը։ Նավում եղել է 22 մարդ, հիմնականում՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ զբոսանավի խորտակման պատճառը եղել է տորնադոն։ Սիցիլիայի քաղաքացիական պաշտպանության ղեկավարն ասել է, որ նավը սխալ պահին սխալ տեղում է եղել:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում