Եվրոպա

Պետքարտուղարությունը հավանություն է տվել Նորվեգիային 405 միլիոն դոլարի «օդ-օդ» դասի հրթիռների վաճառքին

1 րոպեի ընթերցում

Պետքարտուղարությունը հավանություն է տվել Նորվեգիային 405 միլիոն դոլարի «օդ-օդ» դասի հրթիռների վաճառքին

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել է Նորվեգիային 405 միլիոն դոլարի AIM-120 (AMRAAM) միջին հեռահարության «օդ-օդ» դասի հրթիռների հնարավոր վաճառքին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պաշտպանության նախարարության Անվտանգության բնագավառում համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական ​​պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարումների համար: 

Ըստ հաղորդագրության՝ թագավորության իշխանությունները միջին հեռահարության «օդ-օդ» դասի 100 հրթիռի, 4 ուղղորդման սեկցիայի, ինչպես նաև օժանդակ սարքավորումների գնման դիմում են ներկայացրել։ Հնարավոր գործարքի ընդհանուր գումարը գնահատվում է 405 մլն դոլար:

Նշվում է, որ առաջարկվող վաճառքը կաջակցի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակներին՝ ՆԱՏՕ-ի դաշնակցի անվտանգությունը բարելավելու միջոցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում