Աշխարհ

ԱՀԿ-ն նախքան կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութի հաստատումը թույլատրում է դրանք գնելու բանակցություններ սկսել

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն նախքան կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութի հաստատումը թույլատրում է դրանք գնելու բանակցություններ սկսել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ իր գործընկերները, ինչպիսիք «Գավի»-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ն են, կարող են սկսել կապիկի ծաղիկի (mpox) դեմ պատվաստանյութեր գնելու գործընթացը, նախքան դրանք կհաստատվեն ՄԱԿ-ի առողջապահական գործակալության կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Սա արվում է Աֆրիկայում պատվաստումներն ավելի արագ իրականացնելու նպատակով, քանի որ մայրցամաքը պայքարում է վիրուսի բռնկման դեմ:

Ավանդաբար «Գավի»-ի նման կազմակերպությունները, որոնք օգնում են ցածր եկամուտ ունեցող երկրներին գնել պատվաստանյութեր, կարող են սկսել պատվաստանյութեր գնել միայն ԱՀԿ-ի կողմից հաստատվելուց հետո: Բայց կանոնները մեղմացվել են այս դեպքում՝ բանակցություններն առաջ տանելու համար, քանի որ ԱՀԿ-ի հաստատումը տեղի կունենա մի քանի շաբաթից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում