Մերձավոր Արևելք

Լիբանանում պատերազմն ամեն օր մեկ դասարանի չափ երեխայի մահվան կամ վիրավորվելու պատճառ է դառնում. ՅՈՒՆԻՍԵՖ

2 րոպեի ընթերցում

Լիբանանում պատերազմն ամեն օր մեկ դասարանի չափ երեխայի մահվան կամ վիրավորվելու պատճառ է դառնում. ՅՈՒՆԻՍԵՖ

Լիբանանում Իսրայելի հարձակումներով արդեն երկու շաբաթ շարունակվող պատերազմի պայմաններում օրական վիրավորվում կամ սպանվում է մեկ դասարանի չափ երեխա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Reuters-ի հետ հարցազրույցում ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Թեդ Չայբանը։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր, երբ լիբանանյան «Հեզբոլլահ» զինված խմբավորումը միացել է տարածաշրջանային պատերազմին՝ կրակելով Իսրայելի տարածքի վրա, Լիբանանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 111 երեխա, 334-ը՝ վիրավորվել են։

«Պատերազմի սկզբից ի վեր Լիբանանում ամեն օր մեկ դասարանի չափ երեխա է սպանվում կամ վիրավորվում», - ասել է Թեդ Չայբանը։

Վերջին շաբաթների ընթացքում պատերազմի հետևանքով տարածաշրջանում զոհվել է 1200 երեխա, որից մոտ 200-ը՝ Իրանում, չորսը՝ Իսրայելում և մեկը՝ Քուվեյթում։

Իսրայելը պնդում է, որ միտումնավոր չի թիրախավորում քաղաքացիական անձանց, և որ իր նախազգուշացումները քաղաքացիական անձանց բավարար ժամանակ են տալիս հեռանալու համար, նախքան հարվածները տեղի կունենան։

Լիբանանի տվյալների համաձայն՝ մարտի 2-ից ի վեր Լիբանանում Իսրայելի հարվածներից զոհվել է ավելի քան 900 մարդ, իսկ տեղահանվել են՝ ավելի քան 1 միլիոնը։

Նրանց թվում են 350,000 երեխաներ։ «Դա ամբողջությամբ խաթարում է երեխաների կյանքը։ Ոչ տուն, ոչ դպրոց, ոչ էլ նորմալ կյանքի զգացողություն», - ասել է Չայբանը։

Նա ընդգծել է երեխաների ուսումը շարունակելու տարբերակ գտնելու կարևորությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում