Մերձավոր Արևելքում իրավիճակն աղետալի է երեխաների համար. ՅՈՒՆԻՍԵՖ
2 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում սաստկացող հակամարտության հետևանքով իրավիճակը տարածաշրջանում բնակվող միլիոնավոր երեխաների համար դառնում է աղետալի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած հայտարարության մեջ։
«Փետրվարի 28-ից ի վեր բռնության հետևանքով վիրավորվել կամ սպանվել է ավելի քան 1100 երեխա։ Ինչպես հաղորդում են, նրանց թվում են Իրանում սպանված 200 երեխա, Լիբանանում՝ 91, Իսրայելում՝ չորս և Քուվեյթում՝ մեկը։ Այս թվերը, հավանաբար, կաճեն, քանի որ բռնությունը սրվում և տարածվում է»,- ասվում է հայտարարության մեջ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշել է, որ կրթության լայնածավալ խափանումները միլիոնավոր երեխաների ամբողջ տարածաշրջանում զրկել են դպրոցից, իսկ հարյուր հազարավոր երեխաներ տեղահանվել են անդադար ռմբակոծությունների պատճառով։
«Քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ հիվանդանոցները, դպրոցները, ջրամատակարարման և սանիտարական համակարգերը, որոնցից կախված են երեխաների կյանքերը, հարձակման են ենթարկվել, վնասվել կամ ոչնչացվել են հակամարտող կողմերի կողմից։ Ոչինչ չի արդարացնում երեխաների սպանությունն ու խեղումը կամ կենսական կարևորության ծառայությունների ոչնչացումը ու խափանումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Ten days into the intensifying conflict in the Middle East, the situation is becoming catastrophic for millions of children across the region.
— UNICEF (@UNICEF) March 11, 2026
Since 28 February, more than 1,100 children have been reported injured or killed in the violence: https://t.co/uULSwHkbmG pic.twitter.com/bUWuACgs1A
ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ դադարեցնել մարտական գործողությունները և սկսել դիվանագիտական բանակցություններ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև հորդորել է կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները պատերազմական մեթոդների ընտրության հարցում՝ քաղաքացիական անձանց վնասը նվազագույնի հասցնելու համար։