Ռուսաստան

Ռոստովի ատոմակայանի էներգաբլոկն անջատել են ցանցից

1 րոպեի ընթերցում

Ռոստովի ատոմակայանի էներգաբլոկն անջատել են ցանցից

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոստովի ատոմային էլեկտրակայանում թիվ 1 էներգաբլոկը անջատվել է ցանցից՝ տուրբինի անսարքության պատճառով:

«Արմենպրես»-ի այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Ռոսէներգոատոմ»-ին: 

Նշվում է, որ ատոմակայանում և նրա շրջակայքում ռադիացիոն ֆոնը չի փոխվել, շարունակում է մնալ շահագործման նորմալ մակարդակի վրա:

Տուրբինի անսարքությունը վերացնելուց հետո էներգաբլոկը կնախապատրաստվի ցանցին միանալու համար: Նշվում է նաև, որ թիվ 3 և 4 էներգաբլոկները ներկայումս աշխատում են: Թիվ 2 էներգաբլոկը օգոստոսի 24-ից պլանային վերանորոգման կենթարկվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում