Եվրոպա

Պետքարտուղարությունը հավանություն է տվել Ռումինիային 592 մլն դոլարի «օդ-օդ» դասի հրթիռների վաճառքին

1 րոպեի ընթերցում

Պետքարտուղարությունը հավանություն է տվել Ռումինիային 592 մլն դոլարի «օդ-օդ» դասի հրթիռների վաճառքին

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ռումինիային 592 միլիոն դոլարի AIM-120 «օդ-օդ» դասի միջին հեռահարության հրթիռների հնարավոր վաճառքին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պաշտպանության նախարարության Անվտանգության բնագավառում համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական ​​պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարումների համար:  

Ըստ հաղորդագրության՝ Ռումինիայի իշխանությունները AIM-120C-8 (AMRAAM) «օդ-օդ» դասի միջին հեռահարության մինչև 186 կատարելագործված հրթիռների, 4 ուղղորդման սեկցիայի, ինչպես նաև օժանդակ սարքավորումների գնման դիմում են ներկայացրել: Հնարավոր վաճառքի ընդհանուր գումարը կկազմի 592 մլն դոլար:

Նշվում է, որ առաջարկվող վաճառքը կաջակցի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակներին՝ ՆԱՏՕ-ի դաշնակցի անվտանգությունը բարելավելու միջոցով։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում