Աշոտ Սմբատյանը մասնակցել է Գերմանացի ճամփորդների և ճամփորդական ընկերությունների միության տարեկան համաժողովին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բեռլինի ITB միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսի բացման նախաշեմին մարտի 5-ին Գերմանացի ճամփորդների և ճամփորդական ընկերությունների միությունը (DRV) գումարել է իր տարեկան համաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, համաժողովի այս տարվա հյուրն էր ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Ողջունելով ներկաներին՝ դեսպանը հակիրճ անդրադարձ է կատարել Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին, տնտեսության ոլորտում թափ առած բարեփոխումների գործընթացին, որի կարևորագույն բաղադրիչներից է նաև զբոսաշրջությունը:

Ա. Սմբատյանը նշել է, որ 2017թ. և 2018թ. համեմատելիս արդեն իսկ զգալի աճ է նկատվում Հայաստանում զբոսաշրջության ոլորտում, և որոշ կանխատեսումներով՝ այս տարի նշյալ բնագավառում առավել առաջընթաց կարձանագրվի:

Հայաստանից միջոցառմանը հրավիրվել էր էքսկուրսավար Հրայր Բաղրամյանը, ով դասախոսությամբ է հանդես եկել մեր երկրի զբոսաշրջային գրավչության վերաբերյալ: Այնուհետև Ա. Սմբատյանը և Հ. Բաղրամյանը պատասխանել են ներկաների բազմաթիվ հարցերին:

Հայերեն

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Ադրբեջանցի զինծառայողի Հայաստան ներխուժումը կասկածի տակ չի դնում հաստատված խաղաղությունը․ Փաշինյանը՝ Շաքիի միջադեպի մասին

Շվեյցարիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինացիո Կասիսը կայցելի Հայաստան

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 12/10/26

Ասիական ինդեքսներն աճել են - 12/10/26

Ֆրանսիան Ռուսաստանի կողմից էներգետիկ հրադադարը հարգելու որևէ նշան չի տեսել. Մակրոն

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր