Տնտեսություն

Աշոտ Սմբատյանը մասնակցել է Գերմանացի ճամփորդների և ճամփորդական ընկերությունների միության տարեկան համաժողովին

1 րոպեի ընթերցում

Աշոտ Սմբատյանը մասնակցել է Գերմանացի ճամփորդների և ճամփորդական ընկերությունների միության տարեկան համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բեռլինի ITB միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսի բացման նախաշեմին մարտի 5-ին Գերմանացի ճամփորդների և ճամփորդական ընկերությունների միությունը (DRV) գումարել է իր տարեկան համաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, համաժողովի այս տարվա հյուրն էր ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Ողջունելով ներկաներին՝ դեսպանը հակիրճ անդրադարձ է կատարել Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին, տնտեսության ոլորտում թափ առած բարեփոխումների գործընթացին, որի կարևորագույն բաղադրիչներից է նաև զբոսաշրջությունը:

Ա. Սմբատյանը նշել է, որ 2017թ. և 2018թ. համեմատելիս արդեն իսկ զգալի աճ է նկատվում Հայաստանում զբոսաշրջության ոլորտում, և որոշ կանխատեսումներով՝ այս տարի նշյալ բնագավառում առավել առաջընթաց կարձանագրվի:

Հայաստանից միջոցառմանը հրավիրվել էր էքսկուրսավար Հրայր Բաղրամյանը, ով դասախոսությամբ է հանդես եկել մեր երկրի զբոսաշրջային գրավչության վերաբերյալ: Այնուհետև Ա. Սմբատյանը և Հ. Բաղրամյանը պատասխանել են ներկաների բազմաթիվ հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում