Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Լին Թրեյսին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանձնելով հավատարմագրերը՝ դեսպան Թրեյսին նշել է.«Հպարտությամբ հանձնում եմ իմ հավատարմագրերը նախագահին և փաստում, որ պատրաստ եմ աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ խորացնելու և ամրապնդելու հայ-ամերիկյան հարաբերությունները և աջակցելու Հայաստանի ժողովրդավարական օրակարգին»:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որՀայաստանը մեծապես կարևորում է ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-ամերիկյան բարեկամությունն ու գործընկերությունը:Նախագահը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր հարուստ փորձառությունն ու գիտելիքները կներդնի՝ երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության առավել զարգացման համար:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ կշարունակեն համատեղ ջանքերը՝ նպաստելու երկու երկրների հարաբերություններում առկա պատկառելի ներուժի՝ հնարավորինս արդյունավետ օգտագործմանը:

Հայերեն العربية English Русский

«Ընթրիք հիմարի հետ». Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ սպասված ներկայացման առաջնախաղը

Զոլաքարում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը․ հոկտեմբերի 17-18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Կիևը հայտարարել է Մասկի ընկերության կողմից Starlink-ի աշխատանքի սահմանափակումների մասին

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջանավարտ Արփի Սինանյանը հաղթել է միջազգային վոկալ մրցույթում

Հայաստանն անտառապատման կարիք ունեցող մի շարք մարզեր ունի. Վահե Մացակյան

Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 9000-ը

Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածք

Զբոսաշրջությունից մինչև մշակույթ. Դիլիջանի զարգացման նոր հեռանկարները քննարկվեցին TRF 2026-ում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները շարունակում են փոխադարձ հարվածները