Հասարակական

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրասնպորտային պատահար, կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրասնպորտային պատահար, կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում մարտի 4-ին, ժամը 23:53-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտակայքում՝ դեպի Եղեգնաձոր տանող ճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 109-րդ կմ-ին «Opel» մակնիշի (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1976 թ.) ավտոմեքենան բախվել է ճամփեզրյա արգելապատնեշին և ընկել մոտակա դաշտամիջյան հատված:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևոր Ա. Հ.-ն (ծնված 1974 թ.) տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել

գազի բալոնի փականը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում