Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ Մեղրի ազատ տնտեսական գոտում առկա են որոշակի հարցեր հողերի ձևակերպման հետ կապված

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեղրի ազատ տնտեսական գոտու հողամասը ապագայում պետք է ընդլայնվի մինչ 50 հեկտար: Ներկայում հողերի ձևակերպման հետ կապված կան որոշակի կազմակերպական հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մեղրի ազատ տնտեսական գոտու հետ կապված հարցերը կազմակերպական են, դրանք խնդիր չէի անվանի: Հողերի ձևակերպումների հետ կապված հարցեր կան: Ներկայում Մեղրու ազատ տնտեսական գոտու հողամասը չի գերազանցում 2 հեկտարը: Հեռանկարում նախատեսվում է, որ պետք է այն ընդլայնել սկզբում 10, հետո մինչ 50 հա»,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ որոշակի նախապատրաստական աշխատանքներ են եղել, ավարտելուց հետո կտրվեն շահագործման իրավունքներ: Խաչատրյանը նաև նշեց՝ երբ խոսում ենք ներդրումների և արտահանման պոտենցիալն ավելացնելու մասին, պետք է հասկանալ, որ ազատ գոտու ռեժիմը չի տարբերվում նրանից, ինչ կա Հայաստանում: «Հայաստանում ևս մյուս ռեժիմները բավականաչափ բարենպաստ են և ներդրումների, և ԵԱՏՄ տարածք արտահանելու համար: Այդ տեսանկյունից ներդրումների պոտենցիալը կախված չէ նրանից, թե երբ կշահագործվի ազատ տնտեսական գոտին»,-նշեց նախարարն ու հավելեց՝ բայց, իհարկե, դրանք փոխկապակցված են:

Հայերեն

COP17-ի արդյունքներն առավել տեսանելի կլինեն առաջիկա երկու տարիներին. Սիմոն Պապյան

Սևան քաղաքի բակային և հանրային տարածքների բարեկարգումը կշարունակվի 2027 թվականին

Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը. այն կհյուրընկալի մասնակիցների աշխարհի 16 քաղաքից

Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով

Մեծ Մասրիկի մանկապարտեզում բարելավվել են երեխաների կրթության և խնամքի պայմանները

Կդադարեցվի Չարենցի 91 հասցեին հարակից հատվածը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածների երթևեկությունը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ճեպազրույցը

Գավառում տեղի է ունեցել «Հարսանեկան ավանդույթը Նոր Բայազետում» խորագրով միջոցառում

Գագարին գյուղի Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը