Կյանքում շահում է նա, ով շատ գիտելիք ունի. Աննա Հակոբյանի ուղերձը Թեհրանի «Արաքս» դպրոցի սաներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Թեհրան այցի ընթացքում Իրանում ՀՀ դեսպանի տիկին Անահիտ Թումանյանի ուղեկցությամբ այցելել է Թեհրանի Հայոց ազգային «Արաքս» դպրոց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աննա Հակոբյանը ծանոթացել է դպրոցի պայմաններին, շփվել սաների և ուսուցիչների հետ:

Սաների հետ հանդիպմանը Աննա Հակոբյանը խորհուրդ է տվել ժամանակը ճիշտ օգտագործել, շատ կարդալ, լավ սովորել: «Կյանքում շահում է նա, ով շատ գիտելիք ունի: Այդ գիտելիքը ձեզ միշտ օգնելու է կյանքի բոլոր փուլերում»,- ասել է Աննա Հակոբյանը:

Թեհրան այցի ընթացքում Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տիկին Փարվին Դադանդիշի հետ: Աննա Հակոբյանը նշել է, որ Թեհրանը յուրահատուկ քաղաք է, և այցի այդ կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է զգալ այդ յուրահատկությունը: Տիկին Հակոբյանը շեշտել է, որ ամուսինը` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրող և ՀՀ ԱԺ պատգամավոր եղած ժամանակահատվածում այցելել է Իրան և միշտ ջերմությամբ է խոսում Թեհրանի մասին: Տիկին Փարվին Դադանդիշն էլ առանձնահատուկ ջերմությամբ է խոսել իրանահայ համայնքի մասին, հատկապես շեշտելով, որ շատ է հավանում հայ կանանց ձեռքի աշխատանքները: «Դրանք յուրահատուկ և շատ գեղեցիկ աշխատանքներ են»,- ասել է տիկին Դադանդիշը:

Այցի ընթացքում Աննա Հակոբյանը հանդիպել է նաև Թեհրանի հայ համայնքում ակտիվ գործունեություն ծավալող կանանց հետ: Հանդիպմանը Աննա Հակոբյանը մանրամասն ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների` «Իմ Քայլ»-ի և «City of smile»-ի գործունեությունն ու ծրագրերը:

Հայերեն English

Պեսկովը բացահայտել է, թե որն է լինելու Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական թեման

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային

Իրանը սպառնացել է թիրախավորել ամերիկյան նավթային ընկերություններն իր օբյեկտներին հարվածելու դեպքում

Իրանը բացատրել է ԱԷՄԳ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներ մուտքի սահմանափակումը

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

Անահիտ Մանասյանի գլխավորությամբ ՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նախազգուշացրել է ԱԲ-ի սպառնալիքների մասին

Իրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց է