Հայ-եգիպտական տնտեսական հարաբերություններն ամրապնդող երկկողմ համաձայնագիր ստորագրվեց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Եգիպտոսն ամրապնդում են տնտեսական կապերը: Հայ-եգիպտական բիզնես-ասոցիացիան ու գործարար կապերի աջակցման խորհուրդը կնքեցին համաձայնագիր, որով կողմերն այսուհետև պետք է իրականացնեն համատեղ ծրագրեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 28-ին համաձայնագրի կնքման արարողությանը ներկա էր նաև Հայաստանում Եգիպտոսի դեսպան Բահա Էլ Բահգատ Դիսուկին:

«Այս համաձայնագիրը պիտի ծառայի հայ-եգիպտական տնտեսական հարաբերությունները բարելավելուն: Ուրախ ենք նաև դեսպանի ներկայությամբ»,-ասաց Հայ-եգիպտական բիզնես ասոցիացիայի նախագահ Էդուարդ Մանուկյանը:

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը վստահություն հայտնեց, որ համաձայնագրի արդյունքում այս տարի կստեղծվեն մեծ հնարավորություններ: «Ես կարծում եմ, որ տարվա վերջին, երբ ամփոփենք մեր համատեղ աշխատանքները, մենք շատ ասելիք կունենաք։ Եվ հաշվետվությունը հպարտանալու մեծ հնարավորություն կլինի մեր աշխատանքների արդյունքում»,-նշեց նա:

Հայաստանում Եգիպտոսի դեսպան Բահա Էլ Բահգատ Դիսուկին ուրախությամբ արձանագրեց, որ նման համաձայնագիր է կնքվում: «Մենք հոյակապ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ քաղաքականության, մշակութային և այլ ոլորտներում: Սակայն, ցավոք, տնտեսական և առևտրային ոլորտներում համագործակցության այդպիսի բարձր մակարդակ չկա դեռ: Ահա թե ինչու ենք մենք փորձում աշխատել այս ուղղությամբ՝ նպաստելու և՛ առևտրային, և՛ տնտեսական հարաբերությունների զարգացմանը»,-ասաց դեսպանը:

Նա նկատեց, որ այդ համաձայնագիրը լայն համագործակցության սկիզբն է: Երկու երկրները մեծ հնարավորություններ ունեն առևտրի, նույնիսկ ներդրումների համար: Դեսպանը նաև նշեց՝ երբեմն Եգիպտոսում որոշ մարդիկ, ովքեր ուզում Հայաստանում ներդրում կատարել կամ բիզնես սկսել, կարծում են, թե հայկական շուկան փոքր է: Դեսպանը դա թյուրըմբռնում համարեց՝ նշելով, որ շատ շուկաներ են բաց Հայաստանի համար:

Համաձայնագիրը կնքող կողմերը պետք է համատեղ ծրագրեր իրականացնեն՝ ի շահ Հայաստանի գործարար ոլորտի զարգացման, ինչպես նաև իրականացնեն գործարար համաժողովներ և միջազգային ցուցահանդեսներ, որոնց շրջանակում կիրականացվեն լուրջ և կարևոր հանդիպումներ: Կկատարվեն նաև արտահանման և ներմուծման ծրագրերին միտված աշխատանքներ, երկկողմանի համագործակցություն՝ Հայաստանի և Եգիպտոսի ներդրումային տեղեկատվական ծրագրերի վերաբերյալ և ինֆորմացիայի փոխանակում:

Հայերեն العربية English Français

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված