Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փետրվարի 25-ին հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումն անցկացվել է Իրանահայ միության սրահում և կազմակերպվել ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ներկաներին ողջույնի խոսքով դիմել են Միության գործադիր նախագահ Թոմիկ Ալեքսանյանը եւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:

Ելույթ ունենալով՝ Մխիթար Հայրապետյանը կարեւորել է որեւէ նպատակով արտերկրում գտնվող հայ պաշտոնյաների հանդիպումը տեղի հայ համայնքի հետ: Ըստ նրա՝ դա միջոց է՝ ավելի լավ իմանալու նրանց խնդիրները, լսելու եւ աջակցելու դրանց լուծմանը, քննարկելու Հայաստանում օրակարգային հարցերը:Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կարեւորել կրթության ոլորտի զարգացումը, ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրային դրույթներն ու Արցախի խնդրի վերաբերյալ ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշումը: Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է նաեւ Սփյուռքի հետ ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների համագործակցությանը:

Տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում ամերիկահայերը հետաքրքրվել են, թե, մասնավորապես, Սփյուռքի ներուժի օգտագործման ի՞նչ ծրագրեր կան Հայաստանում, ներդրումներ կատարելու ինչպիսի՞ հնարավորություններ կստեղծվեն առաջիկայում, արդյոք արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին կտրվի՞ իրավունք՝ մասնակցելու Հայաստանում անցկացվող ընտրություններին եւ այլն:

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ԱՄՆ-ում է գտնվում «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հրավերով եւ հովանավորությամբ՝ կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով:

Հայերեն

Ֆինլանդիան միացել է միջուկային զսպման Ֆրանսիայի նախաձեռնությանը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Չինաստանը հերքել է ԱՄՆ-ի ռազմակայանին հարվածելուց առաջ Իրանին արբանյակային լուսանկարներ տալու մասին լուրերը

Մակրոնը պետական ​​այցով կմեկնի Իսպանիա

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի «Խալիդ արքա» ավիաբազան թիրախավորելու մասին

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը

Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ

ԱԺ-ն քննարկում է Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ձևավորելու նախագիծը

ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձել է Հաջիևի հայտարարություններին

Կանադայի վարչապետն ակնկալում է էապես խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը