ՀՀ-ում ԱՄԷ նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով ԱՄԷ դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու առիթով՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Մուհամմադ Իսա Ալ Զաաբին պաշտոնավարման ընթացքում իր փորձն ու մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի երկու բարեկամ երկրների միջև ձևավորված բազմաոլորտ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի ողջույններն ու բարեմաղթանքները: Նախագահ Արմեն Սարգսյանը, հիշատակելով վերջերս Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած իր այցը, բավականին արդյունավետ ու հաջողված քննարկումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, ասել է, որ դրանց իրականացումն ավելի մեծ տեմպ կհաղորդի երկկողմ դինամիկ զարգացող համագործակցությանը:

Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին՝ զրուցակիցները որպես համագործակցության գերակա ուղղություններ, մասնավորապես, առանձնացրել են բարձր տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, զբոսաշրջության, այլընտրանքային էներգիայի ոլորտները։

Հայերեն العربية English Français Русский

Զոլաքարում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը․ հոկտեմբերի 17-18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Կիևը հայտարարել է Մասկի ընկերության կողմից Starlink-ի աշխատանքի սահմանափակումների մասին

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջանավարտ Արփի Սինանյանը հաղթել է միջազգային վոկալ մրցույթում

Հայաստանն անտառապատման կարիք ունեցող մի շարք մարզեր ունի. Վահե Մացակյան

Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 9000-ը

Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածք

Զբոսաշրջությունից մինչև մշակույթ. Դիլիջանի զարգացման նոր հեռանկարները քննարկվեցին TRF 2026-ում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները շարունակում են փոխադարձ հարվածները

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված անտառում տնկվել է 53 հազար ծառ. տարածքը 2027 թվականին կհանձնվի Ֆիոլետովո համայնքին